
Հունիսի 4-ին, ժամը 12.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական 35/1 հասցեում այրվում է շինություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.04-ին, մարվել՝ 13.13-ին: Այրվել է Ջ.Գասպարյանին պատկանող չշահագործվող շինության ներսի գույքը (12քմ):