Մերկելը կոչով դիմել է Պուտինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ բարձրացրել է Ուկրաինայում կոնֆլիկտի կարգավորման մասին հարցը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հեռախոսազրույցի ընթացքում որոշում է ընդունվել շարունակել Ուկրաինայի հարցով «Նորմանդյան քառյակի» աշխատանքը: Մոտ ժամանակներս կկայանա ԱԳՆ ղեկավարների հանդիպումը:

«Զրույցը գործնական և կառուցողական բնույթ է կրել»,-արձագանքել են Կրեմլի մամուլի ծառայությունում:

Մերկելը հավաստիացրել է Պուտինին, որ Գերմանիան շահագրգիռ է ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման հարցում:

«Տվյալ հարցում անհրաժեշտ է գործել միասին և շարունակել աշխատանքները, քանի որ 2015թ. փետրվարի 12-ին ընդունված Մինսկի համաձայնագրերն անարդյունավետ են»,-հայտնել է Մերկելը արևմտյան ԶԼՄ-ներին:




Լրահոս