Մայիսի 22-ի 545-րդ համարում «Ժողովուրդ»-ը հրապարակել էր «Ծեծել են լկտիաբար» հոդվածը, որտեղ ներկայացված էր, թե ինչպես են Տավուշի մարզի Նոյեմբերյանի զորամասում սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի դին Երեւան տեղափոխող հարազատները ծեծի ենթարկվել: Մեջբերված էր զինվորի հոր՝ Աշխարհիկ Ստեփանյանի խոսքը. «Այո՛, ծեծել են մեզ, իմ կողն էլ ջարդել են, անուններ չգիտեմ: Միայն հիշում եմ մեզ ծեծի ենթարկողի մեքենայի համարները` 90 777, ու մեկ էլ գիտեմ, որ ռազմական ոստիկանությունում է աշխատում, այլ բան չգիտեմ: Իսկ դեպքը տեղի է ունեցել Սեւան չհասած ճանապարհին: Էլ բան չեմ հիշում: Միայն իմ մեքենան տեսնեք՝ ջարդուփշուր եղած է, նա ո՞վ էր, որ այդպիսի բան արեց մեզ հետ»: Կատարվածի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը, ինչպես եւ խոստացել էր, զբաղվում է: Այդ գործով որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ արդեն հարցաքննվել են: Նրանց թվում է եղել «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը, որը տեղում պարզել է սկանդալային իրողություն. սպանված զինվորի հայրը հերքել է մինչ հարցաքննությունն ասած իր խոսքերը: Ո՞վ է Ձեզ սպառնացել, որ հրաժարվեք ցուցմունքներից. «Ժողովուրդ»-ի հարցին Ա. Ստեփանյանը պատասխանեց. «Բայց ո՞վ է ասում, որ մեզ ծեծել են, ես ի՞նչ ասեմ: Կողս ոտքի վրա այդքան կանգնելով սառել էր, ցավում էր, հիմա պահի տակ մի բան է, ասել եմ: Ինչ եղել էր, եղավ պրծավ»:
Ո՞Վ Է ՍՊԱՌՆԱՑԵԼ ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՀՈՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ