ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությունն իսկական պատուհաս է դարձել ոչ միայն գյուղացիների, այլեւ Հայաստանում շատերի համար: Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այս օրերին մի շարք գործարարների Սերժ Սարգսյանի անունից ստիպել են կարկտահարությունից տուժածների հիմնադրամին գումար փոխանցել: Ընդ որում, այդ պահանջը վերաբերում է ոչ միայն երեւանաբնակ կամ Արմավիրի մարզի, այլեւ ՀՀ մյուս մարզերի գործարարներին: Բացի այդ, վճարումներ կատարողների ցուցակները գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ձեռամբ եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի միջոցով ներկայացվում են անձամբ Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործարարներից շատերն իրենց շրջապատում սկսել են դժգոհել, որ իրենք իշխանություններին ավելի շատ գումար են վճարում, քան հենց ՀՀ պետական բյուջե:




Լրահոս