ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ կառավարության ծրագրի վերաբերյալ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների սուր քննադատական ելույթները բավական թանկ են նստել ընդդիմության վրա. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է պատժել ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությանը` նրանց պատգամավորներին չընդգրկելով միջազգային խորհրդարանական պատվիրակությունների կազմում, գործուղումների մեկնող խմբերում: Ընդ որում, ընդգծված բացասական վերաբերմունքը հենց ՀԱԿ խմբակցության պատգամավորների հանդեպ առավել քան նկատելի է, որովհետեւ թեեւ ՀԱԿ-ն ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է, սակայն նրա պատգամավորները գրեթե չեն մեկնում գործուղումների, փոխարենը ՀՀԿ խմբակցությունից միանգամից մի քանի հոգի է ընդգրկվում պատվիրակությունների կազմում:




Լրահոս