Էդմոն Մարուքյանը ՄԻՊ-ի պաշտոնում տեսնում է Զարուհի Փոստանջյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում 89 կողմ, 16 դեմ և 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատվեց Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգը: Այսօր հաստատված որոշմամբ խորհրդարանին  մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ առաջարկությունը կներկայացնի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը։

Սահմանվեցին նաև մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովին դիմումների ներկայացման կարգն ու ժամկետները: Պետա-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ այս առնչությամբ մեկ առաջարկ է եղել, որն էլ չի ընդունվել:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ որոշման նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել՝ նշելով, որ միակ գրավոր առաջարկը, որ ներկայացրել էր պատգամավոր Թևան Պողոսյանը, չի ընդունվել։

Հավելենք, որ երեկ պատգամավորներն անդրադարձան Կարեն Անդրեասյանի հրաժարականին և խոսք գնաց նաև նոր թեկնածուների մասին: Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր այն տեղեկություններին, որ Կարեն Անդրեասյանի նկատմամբ գործադրվել է հարկադրանք և սպառնալիքներ։ Փաշինյանն ընդգծեց, որ Անդրեասյանը շարունակեց Հայաստանում հաստատված տխուր, խայտառակ ավանդույթը: «Անդրեասյանը շարունակեց Հայաստանում հաստատված տխուր, խայտառակ ավանդույթը երբ էն պետական պաշտոնյաները, ովքեր պաշտոնը ստանձնում են, ասում են անմնացորդ կծառայենք ժողովրդին, ասում են՝ մեզ ոչինչ չի կանգնեցնի, Սահմանադրությունը, օրենքը:  Էդ ժողովուրդը էդքան հարգանքի արժանի՞ չէ, որ գոնե ասեք՝ ժողովուրդ ջան, իմ դեմ կա այս կոմպրոմատը կամ իմ պախանը ասել է՝ թող ռադդ քաշի, ես էլ քաշում եմ, որովհետև ես ոչ թե ժողովրդին եմ ծառայում, այլ պախանին»- հայտարարել էր Փաշինյանը։

Կարեն Անդրեասյանի հանդեպ ճնշումների մասին խոսեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, Անդրեասյանի վրա իշխանության կողմից եղել են անթաքույց ճնշումներ։ «Ակնհայտ էր, որ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության որոշ դրվագները սկսել էին ազդել իշխանության նյարդերի վրա»,- հայտարարեց նանա։

Երեկ խորհրդարանում նաև ՄԻՊ թեկնածուի անուններ հնչեցին: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ հրաշալի օմբուդսմեն կլինեին իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կամ Ավետիք Իշխանյանը, իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ մատնանշեց Զարուհի Փոստանջյանը:




Լրահոս