Հայտնիներ, ովքեր ողջ են մնացել հրազենային վնասվածքից հետո (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փառքի հետ ոչ միշտ է ուրախություն գալիս: Հայտնիները ստիպված են լինում պաշտպանել իրենց ազնիվ կյանքն ու թաքնվել խենթ երկրպագուներից, իրենց նախանձողներից ու նույնիսկ թշնամիներից: Այս հայտնիներին փորձել են սպանել, սակայն նրանք կարողացել են վերապրել և պատմել ողջ պատմությունը:

50 Cent

2000թ. երգիչը 9 հրազենային վնասվածք ստացավ: Նրանից 5 ամիս պահանջվեց վերականգնվելու համար: Այդ դեպքը սկիզբ դրեց ժամանակակից հիփ-հոփում նրա հաջողություններին:

1

2pac

1994թ. Tupac-ը ստացավ 5 հրազենային վնասվածք Նյու Յորքում Quad Studios ստադիոնում: Տեղի ունեցածի համար մեղադրում էին ռեփերներ Notorious B.I.G.-ին, Puff Daddy-ին և այլոց: Իսկ վերջերս գործարար Ջիմմի Ռոուզմոնդը խոստովանեց, որ ինքն է այդ մահափորձի հեղինակը:

2

Լարրի Ֆլինտ

Hustler ամսագրի հիմնադիրը 1978թ. դարձավ մոլագար ազգայնամոլ Ջոզեֆ Ֆրանկլինի հարձակման զոհը: Ֆրանկլինը սպանում էր միջռասայական հարաբերություններ ունեցող ամերիկացիների, հրեաների, սևամորթերի: Միայն 2013թ. նրա հանդեպ մահապատիժ սահմանվեց:

3

Էնդի Ուորհոլ

1968թ. ծայրահեղական ֆեմինիստուհի Վալերի Սոլանասը, ով ավելի վաղ նկարահանվել էր Ուորհոլի ֆիլմում, 3 անգամ կրակել է Էնդիի վրա, որից հետո նկարիչը ստիպված էր մեկ տարուց ավել կորսետ կրել, քանի որ նրա բոլոր ներքին օրգանները վնասվել էին:

4

Akon

2004թ. երգիչը և նրա մենեջերը դարձան հրաձգության զոհերը: Երգչի մենեջերը մահացավ, իսկ Akon-ը վերապրեց:

5

Բոբ Մառլի

1976թ. Մառլին անկախ իր կամքից ներքաշվել է քաղաքականության մեջ, նրա նկատմամբ մահափորձ է իրականացվել: Չնայած կրծքավանդակին և ձեռքին ստացած 2 վնասվածքներին՝ նա անցկացրել է պլանավորված համերգը 80 հազար հանդիսատեսի համար:

6

Cam’ron

2005թ. ռեփերը վնասվածք է ստացել 2 ձեռքերին իր մեքենան գողանալ ցանկացողին դիմադրություն ցուցաբերելու ժամանակ: Ռեփերը 200 հազար դոլար արժողությամբ զարդերով նստած է եղել Lamborghini-ի ղեկին, երբ նրա մեքենայի վրա հարձակում է գործել զինված անձն ու պահանջել դուրս գալ մեքենայից: Հարցազրույցներից մեկում ռեփերը պատմել է, որ իր վրա կրակել են 3 անգամ, սակայն իր ալբոմը, այնուամենայնիվ, կթողարկվի:

7

Յոհան Պավել II

1981թ. Յոհան Պավել II-ի նկատմամբ մահափորձ է կատարել թուրքական «Գորշ գայլեր» աջակողմյան խմբավորման անդամ Մեհմեդ Ալի Ագջան: Յոհան Պավել II-ը ծանր վնասվածքներ է ստացել փորին և ձեռքին: Մահափորձից հետո Յոհան Պավել II-ը պահել է Մեհմեդի ընտանիքի հետ իր բարեկամական հարաբերությունները: Բացի այդ` 2005թ., երբ Հռոմի պապը հիվանդացավ, Ագջան նրան նամակ ուղարկեց, որտեղ առողջություն էր ցանկանում:

8

The Game

Երբ The Game-ը դեռևս հայտնի էր որպես Ջեյսոն Թեյլոր, իր եղբոր հետ զբաղվում էր թմրանյութերի վաճառքով: 2001թ. նա դարձավ «գնորդներից» մեկի զոհը: Նա 5 հրազենային վնասվածք ստացավ:

10

Ռոնալդ Ռեյգան

Նախագահի պաշտոնում ընտրվելուց 2 ամիս անց Ռեյգանի նկատմամբ մահափորձ կատարվեց:

11

Թեոդոր Ռուզվելտ 

1912թ., երբ Ռուզվելտը հանդես էր գալիս նախընտրական քարոզարշավի շրջանակներում, նրա վրա կրակեց ոմն Ջոն Շրենքը: Փամփուշտը դիպել է նրա կրծքավանդակին՝ կոտրելով ակնոցների տուփն ու հասնելով գրպանում գտնվող 50-էջանոց ձեռքագրին, որում Ռուզվելտի ելույթի խոսքն էր: Հրաժարվելով օգնությունից՝ նա 90 րոպե կարդացել է իր ելույթը: Ռուզվելտն այդ փամփուշտը կրում էր իր հետ մինչև կյանքի վերջ:

14

Իսայա Վաշինգտոն

Դերասանը բազմիցս հայտնվել է սկանդալների կենտրոնում: 2006թ. Վաշինգտոնը վիրավորել է Տ. Նայթին սեռական կողմնորոշվածության հետ կապված: Ավելի ուշ նրան զրկել են դերերից: Նա 19 տարեկանում հրազենային վնասվածք է ստացել:

15




Լրահոս