Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի` նախօրեին արված հայտարարությունը բուռն քննադատության արժանացավ ՀՀԿ-ականների կողմից: Ինչպես հայտնի է, նախօրեին Ռուստամյանը հայտարարել էր, որ իշխանությունը հեղինակազարկված է, ինչին ի պատասխան` ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր` եթե Արմեն Ռուստամյանը մեկ անգամ էլ պնդի, որ իշխանությունը հեղինակազրկված է, իրենք հետևություն կանեն:
ՀՀԿ-ն բավականին կոշտ արձագանք է տալիս այդ հայտարարությանը, իսկ Վահրամ Բաղդասարյանի միջոցով էլ, փաստորեն վերջնագիր, ներկայացնում Դաշնակցությանը, որ եթե մեկ անգամ էլ հնչի նման հայտարարություն, ապա ՀՀԿ-ն կանի համապատասխան հետևություն:
Երեկ վաղ առավոտից լրագրողներն ամեն կերպ փորձում էին ևս մեկ անգամ զրուցել Արմեն Ռուստամյանի հետ և, ի վերջո, հասկանալ իրավիճակը: ՀՅԴ խմբակցության ղեկավարը, սակայն, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքն իր խոսքերը կրկնելու կարիք չունի և դրանցից հետ չի կանգնում:
Այնուամենայնիվ, ՀՀԿ-հետևություն պետք է անի Ռուստամյանի հայտարարություններից: Պետք է ենթադրել, որ դա կլինի ՀՅԴ-ի հետ կոալիցիոն պայմանավորվածության չգալը, կամ որպես «պատիժ» նրանց ցանկացած պորտֆելները չտալը: ՀՅԴ-ի վրիպումը սլաքն ուղղեց դեպի իրեն. սպասենք ՀՅԴ-ՀՀԿ հետագա զարգացումներին…
Մանրամասները` տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան