«Հայ-ռուսական ռազմավարական գործընկերության շրջանակներում փոխգործակցության մեխանիզմներ կգտնվեն… Մենք պետք է ավելի շատ մտածենք երկրի տնտեսությունն ամրապնդելու մասին, որպեսզի նմանատիպ թանկացումները մեծ ազդեցություն չունենան»:
Հայ-ռուսական ռազմավարական «գործընկերության» շրջանակներում փոխգործակցության մեխանիզմը Ռուսաստանի պայմանները կատարելն է, որը մեր իշխանությունները հաջողությամբ անում են՝ իրենց հույս տալով, թե գործ ունեն «գործընկերոջ» հետ: Մեխանիզմ գտնող եթե լինեին, արդեն գտած կլինեին, երկրի հիմնական ռազմավարական օբյեկտների մեծ մասն էլ Ռուսաստանին վաճառված չէր լինի: Իշխանությունների, այդ թվում՝ ԱԱԽՔ-ի, մեր երկրի տնտեսությունն ամրապնդելու մասին «շատ մտածելն» էլ ֆանտաստիկայի ժանրից է: Այդ մտածելը արտահայտվում է միմիայն պոպուլիստական ճառերով եւ ամպագոռգոռ խոսքերով: