ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ոչ մի ունեցվածք չունեմ օֆշորային գոտում, որ վախենամ: Եվ չեմ էլ հավատում, որ վարչապետն ինչ-որ ունեցվածք ունի օֆշորային գոտում»:

Հովիկ Աբրահամյան «Առաջին լրատվական»

Դե իհարկե, Հ. Աբրահամյանը եւ, առհասարակ, ՀՀԿ-ական այլ իշխանավորներն ու քրեաօլիգարխները սուրբ են եւ օֆշորային գոտում ոչինչ չունեն: Նման բարեպաշտները միայն եկեղեցաշինությամբ են զբաղվում, ապրում աշխատավարձով, նաեւ երեխաների համար նպաստ ստանում ու դրանով մի կերպ ծայրը ծայրին հասցնում: Օրինակ՝ Հ. Աբրահամյանն իր համեստ եկամուտներով կառուցել է իր շքեղ առանձնատունը, որը գրեթե չի տարբերվում ԱԺ շենքից: Հետեւություն. ՀՀ յուրաքանչյուր միջին եկամուտ ունեցող քաղաքացի կարող է իրեն թույլ տալ նման ճոխություն, էլ ինչո՞ւ ենք բողոքում, թե երկիրը երկիր չէ:




Լրահոս