Անգլիայի հավաքականի և «Լեսթեր Սիթի»-ի հարձակվող Ջեյմի Վարդին մտադիր է ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրել. հայտնում է The Telegraph-ը:
Աղյուրի տվյալներով` պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի 3 տարով: Այդ կերպ հարձակվողը պատրաստվում է իր ակումբում ելույթ ունենալ մինչև 2019 թվականը և անուշադրության է մատնում իր հանդեպ «Չելսի»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի հետաքրքրությունը:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի հունիսին, սակայն նոր պայմանագրով` կվերանայվեն ֆինանսական կողմերը: 29-ամյա անգլիացին կվաստակի 80 հազար եվրո շաբաթական:
Ընթացիկ մրցաշրջանում Վարդին Անգլիայի առաջնությունում 23 հանդիպում է անցկացրել, դարձել 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: