«Ժողովուրդ» օրաթերթի տոնը տոն էր բոլորի համար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 1-ը «Ժողովուրդ» օրաթերթի համար առանձնահատուկ խորհուրդ ունի: 2011 թվականին այդ օրը լույս տեսավ օրաթերթի առաջին համարը, որն անվճար բաժանվեց բոլոր կրպակներում:

«Ժողովուրդն» արդեն 5 տարեկան է: Հոբելյանական 5 տարին, թեև քիչ ժամանակ է համարվում լրատվական դաշտում հետագիծ թողելու համար, այնուամենայնիվ, օրաթերթի անձնակազմին հաջողվել է դառնալ Հայաստանում գործունեություն ծավալող սպասված լրատվամիջոցներից մեկը:

Եվ ինչպես օրաթերթի 5-ամյակին նվիրված տոնակատարությանը նկատեց գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, «Ժողովուրդ»-ն այս տարիների ընթացքում շարունակում է հավատարիմ մնալ իր կարգախոսին՝ «Օրաթերթ բոլորի և ամեն ինչի մասին»:

Օրաթերթը ստեղծման օրվանից մի ավանդույթ է ունի` հոբելյանական տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառումների շրջանակներում տարաբնույթ գնահատականների արժանացնել հասարակական, քաղաքական, մշակութային մի շարք գործիչների՝ հաշվի առնելով տարիների ընթացքում դրսևորած նրանց վարքը:

Եվ այսպես, ժողովուրդցիներին հաջողվեց ընկերական և ջերմ մթնոլորտ ստեղծել թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ներկայացուցիչների միջև: Եվ մեծ հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ մեր տոնը տոն էր բոլորի համար: Շնորհակալ ենք բոլորին:




Լրահոս