ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կազմակերպությունները ֆիզիկական անձանցից առանց հիմնավորող փաստաթղթերի ձեռքբերումների դիմաց վճարվող եկամուտներից կարո՞ղ են եկամտահարկ պահել: Եթե այո, ապա խնդրում եմ տեղեկացնել, թե ինչ դրույքաչափով:

Դոնարա Առաքելյան (48 տարեկան, հաշվապահ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Տեղեկացնում ենք, որ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները ֆիզիկական անձանց առանց փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումների դիմաց վճարվող եկամուտներից պարտավոր են առանց որեւէ նվազեցումների իրականացման 11% դրույքաչափով պահել եւ բյուջե փոխանցել եկամտահարկ: Ի դեպ, առանց հիմնավորող փաստաթղթերի ձեռքբերումները հետագայում հարկը հաշվարկելիս շահույթից (եկամուտից) չեն նվազեցվում:

Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության
զարգացման ազգային կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ակնհայտ է, որ եկամտի 11% դրույքաչափի պահումը բավական շոշափելի թիվ է: Բայց այլ հարց է, թե բյուջե լցնող հերթական հարկն ինչ «բարի» նպատակների համար է օգտագործվում:




Լրահոս