Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է մասնակցել Իսպանիայի գավաթի «Վալենսիա»-ի դեմ հանդիպմանը: Փետրվարի 1-ին արգենտինացի ֆուտբոլիստը թիմի հետ չի մարզվել, այլ աշխատել է մարզասրահում:
Իսպանական Պրիմերայի 22-րդ տուրի «Ատլետիկո»-ի դեմ խաղում Մեսսին ստացել էր ծնկի վնասվածք` Ֆիլիպե Լուիսի խախտման պատճառով: Ինչպես հայտնում է Marca-ն, Մեսսին լիովին վերականգնվել է և վերադարձել թիմի հետ մարզմանը: Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի հանդիպումը կկայանա թետրվարի 3-ին: