Վիգեն Սարգսյանը պարբերաբար հանդիպում է վարչական շրջանների ղեկավարների հետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հունվարի սկզբից սկսած պարբերաբար հանդիպում է Երեւանի վարչական շրջանների ղեկավար կազմի հետ եւ նրանց ներկայացնում ապագա նոր ընտրական համակարգի առանձնահատկությունները:

Այն փաստը, որ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը դեռ պաշտոնապես պատրաստ չէ, չի հրապարակվել, եւ ոչ էլ անգամ դրա տեսլականն է հանրությանը ներկայացվել, ՀՀ իշխանություններին որեւէ կերպ չի կաշկանդում, որպեսզի իրենց շարքերին արդեն իսկ ծանոթացնեն ապագա նորամուծության հետ:

Ի դեպ, իշխանական շրջանակներից ստացվող լուրերի համաձայն՝ Վիգեն Սարգսյանը վարչական շրջանների ղեկավարներին հիմնականում ներկայացնում է ԱԺ ընտրությունների էլեկտրոնային քվեարկության ձեւը, որի մասին «Ժողովուրդ»-ը գրել էր: ՀՀ իշխանությունները մտադիր են անցնել էլեկտրոնային քվեարկության:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում




Լրահոս