ՀՅԴ-ն երկու թեկնածու ունի Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար. բախումն անխուսափելի է լինելու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ն, մեր տեղեկություններով, 2 թեկնածություն է քննարկում՝ մեկը նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանի, մյուսը՝ դաշնակցական Դավիթ Երիցյանի: Դեռեւս 2000-ականներից Արագածոտնը համարվում էր դաշնակցական մարզ, Գյոզալյանից առաջ էլ այդ պաշտոնում Հրայր Կարապետյանն էր:

Մարզպետներն աչքի ընկնող բոլոր պոստերում նշանակել էին իրենց կուսակիցներին, գյուղապետերի թվում էլ քիչ չէին ՀՅԴ-ականները: Արագածոտնի մարզում նրանց ազդեցությունն սկսեց թուլանալ 2006-ից, երբ գլխավոր դատախազ, ծնունդով ապարանցի Աղվան Հովսեփյանը որոշեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվել եւ դա սկսեց հարազատ մարզից:

Որոշ ժամանակ մարզում իրար էին բախվում դաշնակցականների եւ դատախազի թիմակիցների շահերը: Ասում են՝ հիմա էլ է բախումն անխուսափելի լինելու»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում




Լրահոս