ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային դեմ ՀՀԿ-ականները վստահ են, որ կհաջողվի այդ գործընթացը կանխել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն հանգամանքը, որ իշխանական նոր կոալիցիայի նկատմամբ ՀՀԿ-ի ներսում բացասական տրամադրված մարդիկ շատ կան, վաղուց էր հայտնի: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, կոալիցիայի դեմ հակազդեցությունն այս անգամ առավել քան ուժեղ է, ու թերեւս դա է պատճառը, որ մինչ օրս չի կայանում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը:

Ավելին՝ կոալիցիային դեմ հանրապետականները այնքան վստահ են իրենց ուժերում, որ արդեն սկսել են կուլիսներում արտահայտվել, որ իրենց կհաջողվի այդ գործընթացը կանխել: ՀՀԿ-ի հակակոալիցիոն թեւի ներկայացուցիչները մասնավոր զրույցներում արդեն իսկ սկսել են լուրեր տարածել, իբր կոալիցիայի հարցն այլեւս օրակարգից դուրս է եկել:

Թե որքանով են իրական այդ լուրերը, պարզ կլինի առաջիկա օրերին: Ի վերջո, ՀՀԿ-ում որոշումներն ամեն դեպքում մեկ մարդ է կայացնում` Սերժ Սարգսյանը, միանձնյա»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում




Լրահոս