Armenian text to speach

Պանրի արտահանումն այլևս եկամտաբեր չէ. պանրագործները` խնդիրների առջև. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Ինչպես հայտնի է՝ դաբաղ հիվանդության պատճառով Հայաստանից որոշ գյուղմթերքների, այդ թվում նաեւ ջերմային մշակում չանցած մսամթերքի, կաթնամթերքի եւ պանրի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն արգելվել է: Չնայած որ արգելքը վերաբերում է ջերմային մշակում չանցած սննդատեսակներին, այնուամենայնիվ, պանրի արտադրությամբ զբաղվող որոշ տնտեսվարողների մոտ ռուսական կողմի կիրառած արգելանքը մտահոգություններ է առաջացրել:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության եւ բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը հունվարի 26-ին ՀՀ-ից կաթնամթերքի արտահանման սահմանափակումների վերաբերյալ պարզաբանել է, որ նշված սահմանափակումները չեն տարածվում ջերմային մշակման ենթարկված կաթնամթերքի ներմուծման վրա: Հարկ է նշել, որ ջերմամշակում չանցած կաթնամթերքի նկատմամբ նմանատիպ սահմանափակումները գործել են նաեւ նախկինում:

«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 20-ից մինչ օրս՝ ՌԴ կողմից ժամանակավոր սահմանափակում կիրառելուց հետո, Հայաստանից ՌԴ է արտահանվել 408 տոննա 757 կգ պանիր: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ-ից դեպի ՌԴ էր արտահանվել 123 տոննա 299 կգ պանիր:  Արտահանող ընկերություններն են եղել «Դուստր Մարիաննա»-ն, «Սպայկա»-ն եւ «Դեագա»-ն:

Ըստ պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի՝ ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման հետ կապված խոչընդոտները օբյեկտիվ են: Նրա խոսքերով՝ ռուսական շուկայում ռուբլու արժեզրկման հետեւանքով ստեղծված անկայուն իրավիճակը մեծ վնասներ է հասցնում նաեւ հայաստանցի պանրագործներին: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանից պանիր հիմնականում արտահանվում է դեպի ՌԴ: Վրաստան, ԱՄՆ կամ մեկ այլ երկիր պանիր արտահանվում է, բայց քիչ քանակությամբ: Վերջին շրջանում խոսակցություններ եղան այն մասին, որ տեղական արտադրողները կարող են պանիր վաճառել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունում: Սակայն այդ ուղղությամբ կարծես թե առաջընթաց չկա»:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս