Ակնհայտ տարբեր մոտեցումներով նույն առաքելությունն իրականացնող երկու հոգևորական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարբեր կրոններում հոգևորականները տարբեր կերպ են ընկալում Աստծուն ծառայելու գաղափարը, սակայն անկախ կրոնական պատկանելությունից` կա համըդհանուր մի պատկերացում` հոգևորականը պետք է ապրի համեստ ու աստվահաճո կյանքով:

Բայց նույնը չես կարող ասել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պարագայում, մանավանդ երբ նրան համեմատում ենք ներկայիս Հռոմի պապի հետ. միայն աննշան համեմատություն կատարելիս անհնար է չնկատել` հոգևորականներն իրականացնում իրենց առաքելությունը ակնհայտ տարբեր կերպով:

Օրինակ՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցում է երգչուհի Սյուզի Մելիքյանի հարսանիքին, իսկ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը համբուրում է քաղցկեղով հիվանդ երեխայի ոտքը: Հոգևորական կա, որ երթևեկում է բավականին թանկարժեք մեքենայով, ինչպես արքեպիսկոպոս Կճոյանը` թանկ «Բենթլիով», իսկ բազում այլ հոգևորականներ օգտվում են հասարակական տրասնպորտից: Հետևությունները, իհարկե, հասկանալի են:

Հ.Գ Սակայն կա մի անհերքելի ճշմարտություն` հավատն ու եկեղեցի հաճախելու ցանկությունը չպետք է խամրի որևէ հոգևորականի վարքագծի պատճառով:




Լրահոս