Իտալացի լրագրողը մեղադրել է Ջոն Քերիին ԻՊ ստեղծման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սկանդալը տեղի է ունեցել Հռոմում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և Իտալիայի ԱԳՆ ղեկավար Պաոլո Ջենտիլոնիի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Սրահում ներկա գտնվող լրագրողներից մեկը մեղադրել է ԱՄՆ-ի պետքարտուղարին «Իսլամական պետության» ստեղծման մեջ. գրում է Lifenews-ը:

Մամուլի ասուլիսի ավարտից հետո լրագրողը փորձել է մոտենալ դիվանագետներին և բղավել է. «Դուք եք ստեղծել ԻՊ-ը»: Ականատեսների խոսքով՝ նրա ձեռքին նույն գրությամբ պաստառ է եղել:

Դեպքից հետո  նրան շրջափակել է պահակախումը: Հաղորդվում է, որ լրագրողն աշխատում էր իտալական պարբերականներից մեկում:




Լրահոս