Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 1/1 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1992թ. ծնված Մարգարիտա Հ.-ին, որը հունվարի 30-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից: