![](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/63006d7fba525565ed6417d9be67b77f__660x.jpg)
Ռուսաստանը չի դադարեցնի Սիրիայում ռազմական օպերացիան, քանի դեռ չի հաղթել ահաբեկիչներին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը. փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Բացի այդ` Լավրովը թուրք-սիրիական սահմանի միջոցով մաքսանենգության կանխումը Սիրիայում հրադադարի սահմանման համար գլխավոր պայմաններից է անվանել:
«Հիշեցնեմ, որ առանցքային դեր ունի մաքսանենգության կանխումը թուրք-սիրիական սահմանին, և առանց դրա դժվար է ակնկալել, որ հրադադարի ռեժիմ կարող է հաստատվել»,-հավելել է նա:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն և կոալիցիան խուսափում են ռուսական կողմի հետ երկխոսությունից և Մոսկվայի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ սիրիական ընդդիմությունը պետք է ներկայացվի բոլոր խմբերին Ժնևում բանակցությունների ժամանակ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան