
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բաց պատերազմի սպառնալիքն ավելի մեծ է, քան անցած տարի: Այս մասին նա հայտարարել է գերմանական Bild պարբերականի հարցազրույցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո, գրում է Gazeta-ն:
Նրա խոսքով՝ ռուսական իշխանությունները շարունակում են չհետևել Մինսկի համաձայնագրերին: Ընդ որում, նա մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի տարածքում ռուս զինծառայողների կոնտինգենտն ամրապնդելու մեջ: Միևնույն ժամանակ, ռուսական իշխանությունները բազմիցս հայտարարել են Ուկրաինայում ռուս զինծառայողների բացակայության մասին:
Պորոշենկոն նշել է, որ Ռուսաստանը շարունակում է նոր բազաներ հիմնել սահմանին և մշտապես զորավարժություններ է անցկացնում:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է նաև, որ երկրի պաշտպանության համար անհրաժեշտ է կազմակերպել Գերմանիայից զենքի մատակարարումը, քանի որ խոսքը նաև եվրոպական անվտանգության մասին է:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան