ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Կոտայքի մարզում

Երեկ Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի արդյունքում բախվել են Mercedes մակնիշի 777 ՏՍ 77 համարանիշի եւ Opel Vectra մակնիշի 34 ZA 761 համարանիշի ավտոմեքենաները: Ականատեսների պնդմամբ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, իսկ ճանապարհը նման վիճակում է գտնվում արդեն տեւական ժամանակ: Դեպքի վայրում հավաքվածների փոխանցմամբ «Mercedes»-ը պատկանում է ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին, սակայն ավտոմեքենան վարել է Առինջ գյուղի բնակիչ, 50-ամյա Տիգրան Խաչոյանը: Ի դեպ, քաղաքաշինության նախկին նախարարը վթարից հետո մեկ այլ ավտոմեքենայով հեռացել է դեպքի վայրից:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե կերակրողին կորցնելու կենսաթոշակ ո՞ւմ է նշանակվում եւ ո՞ր դեպքերում:

Ալլա Ռուստամյան (59 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետեւյալ անդամներին՝
1) 18 տարին չլրացած երեխային.
2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը եւ թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.
3) 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչեւ իր 18 տարին լրանալը եւ ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.
4) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում.
5) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին՝ անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած՝ սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների՝ նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) եւ չի աշխատում.
5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին՝ անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած՝ սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող՝ երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների՝ նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում եւ չի աշխատում:
շարունակելի

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե օտարերկրացիների զբաղվածության հարցն ինչպե՞ս է կարգավորվում:

Տիգրան Եփրեմյան (39 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Եփրեմյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերին, սակայն օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման եւ մերժման կարգն ու ժամկետները, աշխատանքի թույլտվություն տրամադրող լիազոր մարմինը սահմանող ՀՀ կառավարության որոշումը դեռեւս ընդունված չէ: Իսկ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլուխը կսկսի գործել միայն այն պահից, երբ ընդունվի Կառավարության վերոհիշյալ որոշումը:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2015 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ-ում միգրացիոն օրենսդրության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված օտարերկրացիների թիվը կազմել է 1940:




Լրահոս