Սահմանված կարգով ոչնչացվել են ձկնորսական ցանցեր և լողամիջոցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարի 04.11.2015թ. թիվ 320-Ա հրամանով սահմանված Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսի ժամանակավորապես դադարեցման ժամանակահատվածում /20.11-25.12.15թ. և 06.01-20.01.16թ./ իրականացված միջոցառումների արդյունքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտնաբերել էր ապօրինի որսի 439 ձկնորսական ցանց, 345 խեցգետնաորսիչ և 3 հատ լողամիջոց: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով ձևավորված աշխատանքային խումբը հաշվառել և սահմանված կարգով ոչնչացրել է որսի վերոհիշյալ միջոցները:

Որսի արգելքի ժամանակահատվածում, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում առգրավվել է 1 տոննա 617.0 կգ «Սիգ» տեսակի ձուկ /որից մոտ 300 կգ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից/, ինչը սահմանված կարգով հանձնվել է մանկատներին, ծերանոցներին և տուն-ինտերնատներին:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, անդրադառնալով ուժեղացված ռեժիմով իրականացված միջոցառումների արդյունքներին, նշել է, որ ապօրինի որսի կանխարգելմանը և բացառմանն ուղղված աշխատանքները շարունակվում են:




Լրահոս