Մարդու օրգանիզմը բնության իրական հրաշք է, որում կարող են տեղավորվել ամենատարօրինակ և սարսափելի արարածները: Մարդկային մարմնում հայտնաբերված պարազիտների մասին պատմություններից շատերը կարող են սարսափ ֆիլմերի համար սցենար դառնալ:
Եղևնի թոքերի մեջ
28-ամյա երիտասարդին սարսափելի ախտորոշում էին տվել՝ քաղցկեղ: Սակայն վիրահատության ժամանակ նրա մարմնում 5-սանտիմետրանոց եղևնու ճյուղ հայտնաբերեցին: Նման մեծությամբ ճյուղ նա չէր կարող կուլ տալ, և ուրեմն նա փոքր ճյուղ է կուլ տվել, որն էլ աճել է թոքերում:
Տզրուկ քթի մեջ
Ամեն ինչ սկսվեց արնահոսությունից, որոնք անհանգստացնում էին 24-ամյա աղջկան Վիետնամում հանգստից հետո: Իսկ ամեն ինչ ավարտվեց նրանով, որ բժիշկները նրա քթից տզրուկ հանեցին: Մեկ ամիս տզրուկը մնացել է նրա քթի մեջ: Տզրուկը մտել է քթի մեջ, երբ աղջիկը լողացել է Վիետնամում ջրամբարներից մեկում կամ այն անցել է բերանով ջուր խմելու ժամանակ:
Սարդ ականջի մեջ
Սկզբում չինացին մտածում էր, որ ականջի մեջ տարօրինակ ձայները չար ոգիների ձեռքի գործն է: Նա նույնիսկ գնում էր եկեղեցի: Սակայն ձայներն այնքան ուժեղ էին, որ նա որոշեց դիմել բժիշկի: Բուժզննման ժամանակ չինացու ականջի մեջ սարդ հայտնաբերվեց:
Թրթուրներ բերանի մեջ
10-ամյա աղջնակին տեղափոխեցին բրազիլական հիվանդանոց լնդերի շրջանում ցավերից բողոքելուց հետո: Ատամնաբույժին հաջողվեց հեռացնել 15 թրթուր: Այս հիվանդությունը բավականին հաճախ է հանդիպում մարդկանց մոտ, ովքեր ապրում են տաք երկրներում:
Փետուր այտի մեջ
7-ամսական երեխայի մոտ ծնողները ուռուցք հայտնաբերեցին այտի շրջանում: Բուժզննման ժամանակ բժիշկները թռչնի 5 սմ փետուր հայտնաբերեցին երեխայի այտի մեջ: Հնարավոր է, որ փետուրը հայտնվել է աղջկա բերանում, վնասել այտի ներսի հատվածը, ներթափանցել հյուսվածքների մեջ, ապա բորբոքման պատճառով այն առաջ է եկել:
Որդեր թոքերի մեջ
Պարագոնիմոզը հիվանդություն է, որը հանդիպում է ասիական երկրներում: Ախտանշանները՝ բարձր ջերմություն, ցավեր կրծքավանդակում, արյան խորխով հազ: Ախտորոշման ժամանակ այս հիվանդությունը հաճախ շփոթում են տուբերկուլյոզի հետ:
Միկրոսկոպիկ որդ աչքի մեջ
Ամերիկացու մի աչքը սկսել է վատ տեսել: Երբ բժիշկը զննել է նրա աչքը, միկրոսկոպիկ որդ է հայտնաբերել: Այն հաջողվել է սպանել լազերային ճառագայթի օգնությամբ: Սակայն ամերիկացու տեսողությունը չի հաջողվել վերականգնել:
Կաղամարի սպերմատոֆոր բերանի մեջ
Հարավային Կորեայի ռեստորաններից մեկում 63-ամյա կինը կաղամար է պատվիրել: Ուտելուց հետո տարօրինակ զգացողություններ է ունեցել, որոնք չեն անցել մի քանի օր: Նա որոշել է դիմել բժիշկի, ով նրա բերանի մեջ ասեղանման օրգանիզմներ է հայտնաբերել, որոնք սպերմատոֆորներ են կոչվում:
Սիսեռ թոքերի մեջ
Մասաչուսեթսից 75-ամյա տղամարդը ոչ մի կերպ չի կարողացել ազատվել հազից և նույնիկս մտածել է, որ քաղցկեղ ունի, այդ իսկ պատճառով դիմել է բժիշկի: Նրա կասկածները չեն հաստատվել, սակայն նրա թոքերի մեջ ոչ մեծ սիսեռ են հայտնաբերել: