
Թուրքիական Յուրեգիր նահանգում նախնական տվյալներով ամերիկյան անօդաչու սարքի կործանման պատճառ է դարձել անսարքությունը, փոխանցում է Hurriyet-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Ինչպես նաև նշվում է, որ ներկա պահին հետաքննություն է ընթանում՝ անօդաչու սարքի կործանման հստակ պատճառի հաստատման նպատակով:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Haberturk հեռուստաալիքը՝ Թուրքիայում Ադանա քաղաքից ոչ հեռու ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին պատկանող անօդաչու սարք է կործանվել:
Պաշտոնական անձանցից դեպքի հետ կապված դեռևս մեկնաբանություններ չեն ստացվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան