
Թենիսի Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը շարունակում է հաջող ելույթները Անթալիայի միջազգային մրցաշարում:
Փետրվարի 1-ից 7-ն Անթալիայում ընթացող GD tennis cup women’s մրցաշարի առաջին շրջանում Ամիրաղյանը 6:2, 6:2 հաշվով գերազանցեց Ուզբեկստանը ներկայացնող Վլադա Էկշիբարովային:
GD tennis cup women’s մրցաշարի 1/8 եզրափակչում հայ թենիսիստը կմրցի ֆրանսուհի Ժոզեֆին Բուալեմի հետ:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 10.000 ԱՄՆ դոլար:
Լուսանկարը՝ picssr.com
ՀԱՕԿ լրատվության բաժին