Վրաստանը եվրոպական ընտրություն է կատարել, սակայն չի հրաժարվել Ռուսաստանից. Մարգվելաշվիլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդես է եկել խորհրդարանին ուղղված ամենամյա ուղերձով: Նիստերի դահլիճում ներկա են եղել նաև կառավարության անդամներ՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Իր ուղերձի ընթացքում նա հայտարարել է, որ Վրաստանը նշում է անկախության 25-ամյակը, սակայն ազատության համար պայքարը դեռևս շարունակվում է:

Վրաստանի նախագահն ընդգծել է, որ Վրաստանը Եվրոպայի լիիրավ անդամ է, և ոչ թե հյուր եվրոպական ընտանիքում: «Հիմք ընդունելով մեր պատմական ընտրությունը՝ 2016թ. հայտարարում եմ եվրոպական պետության տարի»,-նշել է նա:

Իր ելույթում նա անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին:

«Ռուսաստանի, ինչպես այլ երկրների հետ հարաբերություններում Վրաստանը ձգտում է հավասարության հիմքերի վրա կառուցված հարաբերությունների: Միասնական, կայուն, զարգացած, ժողովրդավարական Վրաստանը Կովկասում կայունության և բարեկամական հարաբերությունների երաշխիքն է»,-ընդգծել է Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախագահը երկրի համար անցած տարին թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտում ծանր տարի է անվանել: Երկրում իրավիճակը բարդացնող գործառույթներից նա նշել է տնտեսական աճի գլոբալ դադարեցումը, դոլարի ամրապնդումը, նավթի ցածր գները, տնտեսական անկումը՝ Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի ֆոնին, տնտեսական խնդիրները, որոնք ծագեցին ռուս-թուրքական հարաբերությունների սրացման արդյունքում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս