ՀԱԿ-ը Մարտի 1-ի հանրահավաքին կմիանա՞ «Նոր Հայաստանին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ Մարտի 1-ի հանրահավաքի միասնական օրակարգի ձևավորման վերաբերյալ: Հայտարարությամբ մասնավորապես համախմբման կոչ է արվում:

ArmLur.am-ին «Նոր Հայաստան»-ի քաղխորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ այս պահին տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների հետ բանակցություններ են տարվում միասնական օրակարգի ձևավորման շուրջ: Մեր հարցին՝ քաղաքական ո՞ր ուժերին են դիմելու, պատասխանեց, որ դեռ սկզբնական փուլում են, բանակցություններ կտարվեն տարբեր ըննդիմադիր ուժերի հետ, այդ թվում՝ ՀԱԿ և ԱԻՄ հետ:

ArmLur.am-ը զրուցեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ, ով նախ ասաց, որ տեղյակ չէ հայտարարության մասին և միանալու կամ չմիանալու խնդիր չի տեսնում: Լևոն Զուրաբյանը ընդգծեց, որ ՀԱԿ-ն 2009-ից սկսած՝ ամեն տարի անց է կացնում արդեն ավանդական դարձած հանրահավաքը, և այս տարի ևս բացառություն չի լինելու:

Թե որ ուժերը կընդունեն «Նոր Հայաստանի» առաջարկը պարզ կդառնա առաջիկայում:




Լրահոս