
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատայի ծառայություններով:
Daily Mail-ը հայտնում է, որ կատալոնական ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցել են ֆուտբոլիստի հետ: Իսպանական ակումբի գլխավոր մարզիչը 1.5 տարի հետևում է ֆուտբոլիստի ելույթներին: Լուիս Էնրիկեն ցանկանում է ձեռք բերել այնպիսի ֆուտբոլիստի իրավունքներ, ով կարող է օգնել Անդրես Ինյեստային և հարձակման գծի եռյակին՝ Մեսսիին, Սուարեսին և Նեյմարին: