
Բրազիլիայի հավաքականի հայտնի կիսապաշտպան Ռոնալդինյոն մերժել է անգլիական «Լեսթեր»-ի առաջարկը։
El Mundo Deportivo-ն հայտնում է, որ «Լեսթեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կարծում է, որ 35-ամյա Ռոնալդինյոն կարող է օգտակար լինել իր թիմի համար, սակայն առաջարկը խաղացողին չի գրավել։
Ռոնալդինյոն ցանկանում է մարզական կարիերան շարունակել Չինաստանում։ Վերջինս այդ երկրից արդեն շահավետ առաջարկ է ստացել։