«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն կարող է կարիերան շարունակել Չինաստանում: TheTelegraph-ը հայտնում է, որ չինական ակումբներից մեկը 32-ամյա ֆուտբոլիստին պատրաստ է տարեկան 30 մլն ֆունտ աշխատավարձ վճարել:
Այդպիսով, Տուրեն կարող է դառնալ երրորդը՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում: Նա այս ցուցանիշով կզիջի միայն «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիին և «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: