Մեզանից շատերը սիրում են պարծենալ, որ ծխախոտ չեն ծխում, իրենց «բացառություն» են համարում, սակայն իրականում նարգիլե են ծխում:
Պարզվում է, որ նարգիլեն շատ ավելի վնասակար է սովորական ծխախոտից:
Փիթսբուրգի համալսարանի մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն անգամ նարգիլեն շնչելիս ծխողը 25 անգամ ավելի շատ նիկոտին է ընդունում, քան սովորական ծխախոտ ծխելու դեպքում:
Հետազոտողները պարզել են նաև, որ ընկերական շրջապատում նարգիլե ծխելու միջին տևողությունը կազմում է 45-60 րոպե, ուստի` ծխողների օրգանիզմը 2,5 անգամ շատ նիկոտին է ստանում և 10 անգամ շատ` ածխածնի օքսիդ:
Այն առողջական լուրջ խնդիրներ է առաջացնում, առավել լուրջ, քան սովարական ծխախոտ ծխելու դեպքում: