Հայաստանում կրկին նվազել են օտարերկրյա ներդրումները: Ըստ ԱՎԾ-ի երեկ հրապարակված վիճակագրական տվյալների՝ 2013թ. առաջին եռամսյակում Հայաստանում իրականացվել է 57,7 մլն դոլարի ուղղակի ներդրում, մինչդեռ նախորդ տարվա առաջին եռամսյակում այդ թիվը կազմել է 89,3 մլն դոլար: Այսինքն` այս տարի օտարերկրյա ներդրումների ծավալները նվազել են 35,4 տոկոսով: Հայաստանում իրենց ներդրումները նվազեցրել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Գերմանիան, Շվեյցարիան եւ այլն: Ընդ որում, նրանք ներդրումների ծավալները կրճատել են բավական կտրուկ: Եվ սա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանն առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե Հայաստանում ներդրումների համար լավ պայմաններ են ստեղծված, եւ ներդրումները մեզանում գնալով աճում են: Իսկ որտե՞ղ են աճում, որ տեսանելի չեն անգամ պաշտոնական վիճակագրությամբ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ