Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը շատ նորմալ է վերաբերվում հնարավոր կոալիցիաներին: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիային և դրան ԲՀԿ-ի միացմանը, այս մասին նշեց պատգամավոր Արագած Ախոյանը:
Նշենք, որ Ախոյանը փետրվարյան իրադարձություններից հետո առաջիններից էր, ով դուրս եկավ ԲՀԿ-ից: Մեր հարցին` չե՞ք զղջում դրա համար և հնարավոր է կոալիցիայի դեպքում կրկին միանաք, նա նշեց. «Ես շատ հարգանքով եմ վերաբերվում ԲՀԿ-ին: Այո, ես դուրս եկա, որովհետև կային որոշումներ, որոնք հոգեհարազատ չէին ինձ: Եթե այսօր համագործակցության եզրեր կան, այդտեղ միայն դրական միտում եմ տեսնում: Դրա մասին երբեք չեմ մտածել, կանդամակցեմ, թե ոչ»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: