Առաջին բջջային հեռախոսների հայտնվելու պահից մեծ քանակությամբ սարքավորումներ թողարկվեցին, որոնց այսօր սմարթֆոն են կոչում: Բնականաբար, դրանց մեծամասնությունը մնում է միայն այն մշակողների, տեխնիկայի «անտիկվարիատի» սիրահարների հիշողության մեջ, սակայն գոյություն ունեն իսկապես հաջողված հեռախոսներ:
Բջջային հեռախոսի պատմության մեջ ամենավաճառված սմարթֆոնները ներկայացնում ենք ստորև.
Nokia 5230 – ավելի քան 150 միլիոն (վաճառքի ծավալը)
2008թ. Nokia ընկերությունը բջջային հեռախոսների շուկայում առաջատար դիրք էր զբաղեցնում: Սակայն ընկերության սարքավորումները շատերի գրպանին համապատասխան չէին, և մեկ տարի անց ֆինները ներկայացրին բյուջետային Nokia 5230-ը:
Nokia 6600 – մոտ 150 միլիոն
5230-ի հայտնվելուց առաջ, դեռևս 2003թ. Nokia-ն թողարկեց հայտնի 6600 մոդելը, որի վաճառքի ծավալները կազմեցին մոտ 150 միլիոն:
iPhone 6 / 6 Plus – ավելի քան 135 միլիոն
2003թ.-ից անցնենք 2014թ.: Երկու մոդելներն էլ հագեցած են Apple A8 2-միջուկային պրոցեսորով, ՕԶՈւ մոդուլով, 1 ԳԲ հզորությամբ, 8-Մպ հիմքով և 1,3-Մպ տեսախցիկներով:
iPhone 5 – 80-90 միլիոն
iPhone 5-ը տարբերվում է նախորդից էկրանի տրամաչափով (4 դյույմ՝ iPhone 4S-ի դեպքում 3,5-ի փոխարեն):
Samsung Galaxy S4 – 80-85 միլիոն
iPhone 5-ի թողարկումից կես տարի անց թողարկվեց «խնձորային» սմարթֆոնի գլխավոր մրցակիցը՝ Samsung Galaxy S4-ը: Այն իր նախորդ մոդելից տարբերվում է դիզայնով:
https://www.youtube.com/watch?v=2LHv1FPd1Ec
Samsung Galaxy S6 / S6 Plus – մոտ 80 միլիոն
Ներկայացնելով սմարթֆոնը անցած տարվա մարտին՝ Samsung-ի ներկայացուցիչները նշեցին, որ սարքը փաստացի զրոյից է մշակվել, սակայն՝ հաշվի առնելով նախորդների սխալները:
https://www.youtube.com/watch?v=CnYtWWDor2s
iPhone 5s – մոտ 75 միլիոն
2013թ. Apple ընկերությունը ներկայացրեց միանգամից 2 սմարթֆոն՝ iPhone 5s-ը և բյուջետային iPhone 5c-ն: Դրանք փաստացի չէին տարբերվում դիզայնով, սակայն iPhone 5s-ը առավել հայտնի դարձավ՝ շնորհիվ Touch ID սենսորի և Apple A7 պրոցեսորի:
iPhone 4s – մոտ 65 միլիոն
Առաջին սմարթֆոնը, որը թողարկվեց Սթիվ Ջոբսի մահվանից հետո:
Galaxy S III – մոտ 60 միլիոն
Տվյալ մոդելը շատերը «iPhone-ի սպանող» էին անվանում:
https://www.youtube.com/watch?v=idb4Wx4e3co
Galaxy S5 – մոտ 55 միլիոն
Հարավկորեական բրենդի ևս մեկ ներկայացուցիչ, որը թողարկվեց 2014թ. ապրիլին:
https://www.youtube.com/watch?v=-XseHZyvGtg
iPhone 4 – մոտ 50 միլիոն
Galaxy Note II – 38 մլն
https://www.youtube.com/watch?v=yr2g_aJQzQk
iPhone 3GS – 35 մլն
iPhone 3GS-ի ստեղծման ժամանակ Apple-ի ինժեներների համար առանցքային խնդիր էր արտադրողականության ծավալների մեծացումը, որը հետագայում մեծացավ 2 անգամ:
https://www.youtube.com/watch?v=rgvp9xhbh6Q