Երեք հանցագործներ դաժանաբար ծեծի ե ենթարկել Ռուսական աշխարհագրական ընկերակցության անդամ, ճանապարհորդ և հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանին: Վերջիններս նրանից խլել են նաև թղթապանակը, – փոխանցում է Lifenews:
Տղամարդը ոստիկանություն է զանգահարել և ասել, որ չարագործները հարձակվել են իր վրա` հափշտակել փաստաթղթերով լի իր թղթապանակը: Որոշ ժամանակ անց դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան:
Բժիշկները նրա մոտ աչքերի, դեմքի և գլխի հեմատոմա են ախտորոշել: Իրավապահները ձերբակալել են երեք կասկածյալներին. նրանք Ուզբեկստանի քաղաքացիներ են: Հանցագործության շարժառիթները պարզվում են: