Լոնդոնի «Չելսի»-ն փոփոխություններ է կատարել Չեմպիոնների լիգայի փլեյյ-օֆֆի հայտացուցակում: Առաջին ցուցակից հեռացվել է կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ֆալկաոն անգլիական ակումբում հանդես է գալիս վարձակալությամբ, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մոնակո»-ին:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Ֆալկաոն մեկ անգամ է հայտնվել հայտացուցակում, բայց այդպես էլ խաղադաշտում չի հայտնվել: Խաղարկության 1/8-րդ եզրափակչում անգլիական ակումբը հանդիպելու է ՊՍԺ-ին: