
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռուդ Վան Նիստերլոյն ամռանը կլքի Հոլանդիայի հավաքականի մարզչական շտաբը: 39-ամյա մասնագետը 2014 թվականին սկսել էր աշխատել որպես Գուս Հիդդինկի օգնական, իսկ նրա հրաժարականից հետո հանդիսանում է Դաննի Բլինդի օգնականը:
Ինչպես հայտնում է Հոլանդիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, հոլանդացին ամռանը չի երկարաձգի պայմանագիրը: Նա որոշել է աշխատել ՊՍՎ-ի երիտասարդական ակդեմիայում: