«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր տեղի ունենալիք կառավարության նիստի օրակարգում ներառված չէ կառավարության կառուցվածքում փոփոխությունների հարցը, չնայած նիստից առաջ մինչև վերջին վայրկյանը կարող է ցանկացած հարց ներառվել։ Անգամ եթե ներառվի, ՀՅԴ պորտֆելների ստանձնման գործընթացը բավականին երկար է տևելու այն պատճառով, որ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները պետք է առանձնացվեն իրարից։
Ապա՝ կառավարության սույն որոշումն արտահերթ՝24-ժամյա ռեժիմով պետք է քննարկվի-քվեարկվի ԱԺ-ում։ Եվ քանի որ այս պահի գրությամբ նման հարց կառավարության օրակարգում չկա, ԱԺ քառօրյան էլ ավարտվում է, իսկ հաջորդ քառօրյան 2 շաբաթից է մեկնարկելու, ուստի փետրվարի 21-ից շուտ հարցը չի լուծվի։ Գոնե ՏԿ-ի մասով։ Մնում է արտահերթ նիստի տարբերակը, ինչն ԱԺ-ում քիչ հավանական են համարում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: