ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզպետների պաշտոնները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՅԴ-ն երեկ ԳՄ-ն փակ նիստ է անցկացրել՝ կոալիցիայի շուրջ ՀՀԿ-ի առաջարկները քննարկելու նպատակով: Ըստ տարածված լուրերի՝ ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ Արագածոտնի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզպետների պաշտոնները: Բայց «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ ՀՀԿ-ում նման տարբերակին դեմ են: Փոխարենը ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում ասում են, որ պատրաստ են զիջել Վայոց Ձորի, Շիրակի եւ Արմավիրի մարզպետների պաշտոնները: Շիրակի տարբերակն արդեն իսկ առաջարկվել է, բայց ՀՅԴ-ն այն մերժել է:

Այս մարզը բազմիցս ապացուցել է, որ այստեղ ընդդիմադիր տրամադրություններ են գերիշխում, ուստի ՀՅԴ-ում հասկացել են, որ այնտեղ անելիք չունեն: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ներկա իրավիճակը մեկնաբանելու մասին «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց. «Այնքան եք պրիմիտիվացնում քննարկումները, որ իջեցնում, հավասարեցվում է պաշտոնների բաժանման մակարդակի: Մեզ համար խնդիրը դա չէ, այլ ՀՀ ապագայի ու իրական փոփոխություններին նպաստելու հարցն է»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս