ՌԴ ՊՆ-ում մեղադրում են Թուրքիային «Բաց երկնքի մասին» համաձայնագրի խախտման մեջ: Գերատեսչությունում հայտարարել են, որ այդ փաստը չի մնա առանց ուշադրության, և կհետևի համապատասխան արձագանքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Թուրքական կողմն արգելել է Ռուսաստանին դիտորդական թռիչք իրականացնել իր տարածքում, որը պլանավորվում էր անցկացնել 2016թ. փետրվարի 1-5-ը:
«Թուրքիան վտանգավոր նախադեպ է ստեղծել՝ արգելելով Ռուսաստանին դիտորդական թռիչք իրականացնել իր տարածքում»,-հայտարարել է ՌԴ ՊՆ համաձայնագրերի իրականացման համար վերահսկողության հարցով վարչության պետ Սերգեյ Ռիժկովը:
«Մենք չենք պատրաստվում տեղի ունեցածն անարձագանք թողնել»,-հավելել է Ռիժկովը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան