
«Միլեն շոու բալետ» պարային համույթի հիմնադրման 15-ամյակի առթիվ, Երևան քաղաքի պարարվեստի ոլորտում ունեցած հաջողությունների համար «Միլեն շոու բալետ» պարային համույթը պարգևատրվել է «Երևան» ոսկե հուշամեդալով:
Պարգևը համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Եղոյանին է հանձնել Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը: