Որքանով են նվազել բենզինի գները Հայաստանում. կառավարության նիստում տվյալներ հնչեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց ներկայացնել արված ուսումնասիրությունների արդյունքները:

Շաբոյանը նշեց, որ բենզինի շուկան մշտապես գտնվում է հանձնաժողովի դիտակետում: «Մեր ուսումնասիրության արդյունքներով 2015 թվականի ընթացքում բենզինի գները նվազել են հասնելով 395 դրամի», – հայտարարեց նա:

Շաբոյանի խոսքով` եթե 2014 թվականից դիտարկենք, ապա գները շատ ավելի են նվազել` հասնելով 390 դրամի: « Եթե մենք վաճառքի գները համեմատում ենք ձեռքբերման գների հետ, ապա վաճառքի գների նվազումը ադեկվատ է ձեռքբերման գներին: Մենք պարբերաբար համեմատություններ ենք անցկացնում այլ երկրների հետ», – հավելեց նա:

Նրա խոսքով` Հայաստանում բենզինի գները նվազել են 14 տոկոսով, Իտալիայում` 8 տոկոսով, Չեխիայում` 10 տոկոսով. իսկ Ռումինիայում` 7 տոկոսով:




Լրահոս