![](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/12660434_1119851318054918_1113881690_n.jpg)
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Թեւան Պողոսյանն ասաց, որ մինչ պատգամավոր դառնալը, ՃՈ տուգանքները վճարել է: Իսկ պատգամավոր դառնալուց հետո չի պատրաստվում գումար տալ: Այդ առիթով 50 հազար դրամ տուգանքի համար դատական քաշքշուկի մեջ հայտնված պատգամավորն ասաց, որ ծանուցում չի ստացել:
«Նամակը ստացել եմ այն ժամանակ, որ դարձել էի պատգամավոր, երբ գումարը հնգապատկվել էր: Քանի որ ընկերներիս հետ խորհրդակցեցի, ըստ օրենքի՝ պատգամավորին չի կարելի առանց ԱԺ-ին տեղյակ պահելու դատական գործընթաց սկսել: Հիմա պայքարում ենք, տեսնենք, թե ինչ արդյունք կունենանք»,- ասաց Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Թեւան Պողոսյանի եւ ՃՈ «հակամարտությունը» շարունակվում է արդեն 2 տարի:
Մանրամասները` Armlur.am – ի տեսանյութում: