Իշխանությունը կրկին կիսելու գաղափարը ՀՀԿ-ականներից շատերի սրտով չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանից փորձեցինք պարզել, թե արդյոք ՀՀԿ բոլոր անդամներն են կողմ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելուն: Ի պատասխան՝ Ավետիսյանն ասաց. «Մենք միշտ կողմ ենք եղել կոալիցիայի, քաղաքական ուժերի ներգրավմանը երկրի կարեւոր գործընթացներում, եւ այդ առումով սա առաջին դեպքը չէ, նախկինում էլ ենք ունեցել նման դեպքեր, որ փորձել ենք քաղաքական ուժերի հետ համատեղ ձեւավորել կոալիցիա: Եթե կան քաղաքական ուժեր, որ կուզենան մեզ հետ որոշակի մաս վերցնել պատասխանատվության, թող գան»:

Սակայն ոչ պաշտոնական զրույցներում ՀՀԿ-ականներից շատերը խոստովանում են, որ իշխանությունը կրկին կիսելու գաղափարն իրենց սրտով չէ, պարզապես Սերժ Սարգսյանն է այդպես ցանկանում:




Լրահոս