Չինացի բորտուղեկցորդուհիների ժպիտների հետևում թաքնված են երկարատև լարված պարապմունքները:
Սիչուանի քաղավիացիայի քոլեջի այս ուսանողուհիներն ապագա բորտուղեկցորդուհիներ են: Աղջիկների ատամների արանքում սովորական փայտիկներ են: Այս կերպ բորտուղեկցորդուհիները սովորում են անթերի ժպիտ ունենալ: Գլխի վրա ամսագրերը նույնպես պատահական չեն. աղջիկները մարզում են կեցվածքը:
Այս վարժությունով ևս մարզում են կեցվածքը: Բորտուղեկցորդուհիները գլխի վրա պետք է պահեն ջրով լի շշերը 3 րոպե:
Եվս մեկ վարժություն, որով չեզոք դիրք են մշակում՝ А4 ֆորմատի թղթեր պահելով ծնկների միջև:
Չինաստանում տղամարդիկ ևս արագ տիրապետում են այդ մասնագիտությանը:
Անվտանգության մասին ևս չեն մոռանում: Բորտուղեկցորդները սովորում են, մասնավորապես, կունգ-ֆու և թեքվանդո մարտարվեստը:
Պարապմունքների մեծ մասն անցկացնում են մաքուր օդին: