ՄԵԿՆԱՐԿԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի 2013 թվականի առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 300 մարզիկ աշխարհի 36 երկրներից: Մրցաշարի մրցութային հատվածը կանցկացվի հունիսի 1-ից 8-ը:
Այդ ստուգատեսին Հայաստանը ներկայացնելու են 7 մարզիկներ։ Նշենք նրանց անուններն ըստ քաշային կարգերի` Հովհաննես Դանիելյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ), Հովհաննես Բոչկով (60 կգ), Արա Պուլուզյան (64 կգ), Արման Հովնիկյան (75 կգ), Արմեն Սիմոնյան (+91 կգ): Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում պայքարը կընթանա 10 քաշային կարգերում։
Հայաստանի պատվիրակության ղեկավարը թիմի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն է:




Լրահոս