
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին ՀՀ օրենքի որոշման նախագիծը:
Հարցը գործադիրին ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով նշեց, որ ըստ այդմ՝ առաջարկվում է ընկերությանն ազատել չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից 510 մլն դրամի չափով: Նա նշեց, որ ընկերությունը հանդիսանում է Հայաստանում երկրորդ խոշոր ցեմենտ արտադրող ընկերությունը: «ՎՏԲ» բանկը 4.6 մլն դոլար վարկի համաձայնություն է տվել՝ ընկերությունը վերագործարկելու համար: